Այսօր՝ մայիսի 4-ին, կենտրոնական ջրատարի վթարը վերացնելու նպատակով, ժամը 13.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի հարավային հատվածում կդադարեցվի ջրամատակարարումը։ Ջուրը չեն ունենա շուրջ 800 բաժանորդներ։ Խողովակներում ջրի ճնշման անկման պատճառով հնարավոր է, որ այլ բաժանորդներ ևս ջուր չունենան։
Կենտրոնական ջրատարի վթարը տեղի է ունեցել Կուլիկամ գյուղում: Ջրամատակարարումը կդադարեցվի հիմնականում Աղմաշենեբելիի և նախկին 15-րդ քաղաքի բարձրահարկ շենքերում, ինչպես նաև հարակից տարածքներում։