Փետրվարի 5-ից մինչեւ փետրվարի 6-ի օրվա առաջին կեսը Վրաստանում (հիմնականում երկրի արեւմտյան մասում) սպասվում են անձրեւներ, բարձրլեռնային գոտիներում ձյուն, հնարավոր է մառախուղ, քամին կփչի արևմտյան ուղղությամբ, բարձրլեռնային գոտիներում՝ բուք, իսկ ծովում՝ 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, սպասվող ուժեղ տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնային գոտիներում ձնահյուսերի վտանգ և սողանքային գործընթացների ակտիվացում: