Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են երկու երկրների պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը։
Նրանց խոսքով, կողմերը ողջունել են երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կառավարությունների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունները, ինչը կնպաստի երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանը։
Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև օրակարգային ընթացիկ հարցեր։ Կողմերը քննարկել են, մասնավորապես, տարբեր ոլորտներում, առևտրատնտեսական և միջժողովրդական կապերի ամրապնդման հեռանկարները և այդ նպատակով ձեռնարկվելիք անելիքները։
Վրաստանի արտաքին գործերի նախարարը և Հայաստանի վարչապետը, խոսելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին, ողջունել են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և ընդգծել դրա պատշաճ նշման կարևորությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։