Ըստ Ազգային բանկի, այս տարվա առաջին վեց ամիսներին առևտրային բանկերը ստացել են 2,87 միլիարդ լարի եկամուտ (հասույթ), որից 1.06 միլիարդ լարին մաքուր շահույթն է կազմում:

2021 թվականին առևտրային բանկերի մաքուր շահույթի դրամամուտքերն ու ծավալները բաշխվել են հետևյալ կերպ.

• Հունվար. եկամուտ՝ 453,1 մլն լարի, մաքուր շահույթ՝ 113,4 մլն լարի,
• Փետրվար. եկամուտ՝ 424,9 մլն լարի, մաքուր շահույթ` 132.1 մլն լարի,
• Մարտ. եկամուտ՝ 473,1 մլն լարի, մաքուր շահույթ՝ 166,3 մլն լարի,
• Ապրիլ. եկամուտ՝ 475 միլիոն լարի, մաքուր շահույթ՝ 173 միլիոն լար,
• Մայիս. եկամուտ՝ 480,4 մլն լարի, մաքուր շահույթ՝ 180,1 մլն լարի,
• Հունիս. եկամուտ՝ 564,4 մլն լարի, մաքուր շահույթ՝ 294,6 մլն լարի:

Եկամտի 78%-ը, այսինքն՝ 2,25 մլրդ լարին, կազմում են տոկոսային եկամուտները, որից 1,17 մլրդ լարին մուտքագրվել է ֆիզիկական անձանց վարկերից: Նշենք, որ կոմերցիոն բանկերն այս տարվա առաջին վեց ամիսներին իրավաբանական անձանց վարկերից ստացված տոկոսային եկամտի տեսքով ստացել են 798 միլիոն լարի: Ընդհանուր առմամբ, 2021 թվականի առաջին կիսամյակում առևտրային բանկերի կողմից ստացված եկամուտն աճել է 24,7%-ով:

Ինչ վերաբերում է այս ժամանակահատվածում առևտրային բանկերի կողմից կատարված ծախսերին, ապա հաշվետվությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում բանկերը վճարել են 1,69 միլիարդ, որից 1,13 միլիարդ լարին` տարբեր տեսակի ավանդների և վարկերի տոկոսադրույքների ծախսերն են: Նույն ժամանակահատվածում բանկային ապարատի պահպանման ծախսերը, այսինքն՝ աշխատողներին տրվող աշխատավարձերի չափը կազմել է 377,5 միլիոն լարի:

Հարկ է նշել, որ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին առևտրային բանկերը վճարել են ընդհանուր 117 միլիոն լարիի չափով եկամտահարկ: