Այսօր՝ ապրիլի 30-ին, պլանային աշխատանքների իրականացման պատճառով Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ: Այս մասին հայտնում է «EnergoPro Georgia» ընկերության պաշտոնական կայքը:
Ժամը 12:30-ից մինչև 15:00-ն հոսանք չի լինի շրջանի Բավրա, Խոսպիո, Խորենիա, Մարտունի, Խուլգումո գյուղերում և քաղաքի հետևյալ փողոցներում՝ Աղմաշենեբելի, նախկին օդանավակայանի մայրուղու ձախ հատված, Նինոծմինդայի խճուղի, Փարվանայի ձախ ափ, Լոմսաձե և Աղամալյան։