Համընդհանուր առողջապահության պետական ծրագիրը, որը իր մեջ ներառում է քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար նախատեսված որոշ դեղերի ֆինանսավորում, արդեն մի քանի տարի է ինչ գործում է Վրաստանում, սակայն Ախալքալաքում շատերը չեն օգտվում անվճար դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ չգիտեն դրա մասին։
Ծրագրից կարող են օգտվել հետևյալ անձիք՝
1․Սոցիալապես անապահով ընտանիքում ապրող անձ
2․Թոշակառուներ
3․Հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձ
4․Վետերան
5․Պարկինսոնի հիվանդությամբ Վրաստանի քաղաքացի
6․Էպիլեպսիայով տառապող Վրաստանի քաղաքացի
7․Վրաստանի օկուպացված տարածքներին հարակից գյուղերում բնակվող անձիք
Ծրագիրը նախատեսում է սահմանափակ չափով գումար, որոշ հիվանդություններ ունեցող անձանց համար, որոնք են՝
1․Սրտանոթային քրոնիկ հիվանդություններ;(տարեկան 200 լարիի չափով)
2․Թոքերի քրոնիկ հիվանդություններ;(տարեկան 300 լարիի չափով)
3․Վահանաձև գեղձի հիվանդություններ;(տարեկան 20 լարիի չափով)
4․Էպիլեպսիա;(տարեկան 300 լարիի չափով)
5․Պարկինսոնի հիվանդություն.(տարեկան 400 լարիի չափով)
Ծրագիրը նախատեսում է սահմանափակ քանակով դեղամիփջոցներ։ Դուք կարող եք ստանալ միայն այն դեղամիջոցները որոնք նշված են այս ցանկում։
Դեղորայքը ստանալու համար, վերոնշյալ կետերին համապատասխանող անձը պետք է դիմի տարածքային բժշկին, ով իր հերթին պետք է էլեկտրոնային դեղատոմսի մոդուլում նշանակի դեղորայքը՝ հիվանդությունների համապատասխան խումբն ընտրելուց և ախտորոշելուց հետո։
Համապատասխան քայլերը կատարելուց հետո բժշկի նշանակած դեղատոմսը ցուցադրվում է դեղատնային ցանցում։ Դրանից հետո հիվանդը կարող է դեղորայք ստանալ PSP, GPC, Pharmadepot և Aversi դեղատներից, անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով։