ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 2 072 խաղաղ բնակիչ։ Այս մասին տեղեկություն է տարածում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Գրասենյակի տվյալներով, Ռուսաստան ներխուժումից հետո Ուկրաինայում սպանված 2 072 խաղաղ բնակիչներից 169-ը երեխաներ են։ Բացի այդ, տուժել է 2 818 մարդ, այդ թվում՝ 272 երեխա։
Գրասենյակի տվյալներով՝ ամենամեծ կորուստները եղել են Դոնբասի շրջանում՝ 732 մարդ, որոնցից 653-ը սպանվել է Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, իսկ 79-ը՝ ռուսամետ անջատողականների տարածքում։
ՄԱԿ-ը շեշտում է, որ զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել՝ շարունակվող ռազմական գործողությունների, հաստատված տեղեկությունների հետաձգման պատճառով։