Ապրիլի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 161 մարդ, մահացել է 1 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 653 460, այստեղից ապաքինվել է 1 634 474 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 794:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 329 փորձարկում, այդ թվում 20 058-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 271-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.53% է, վերջին 14 օրվանը՝ 1.36%, վերջին 7 օրվանը՝ 1.18%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 873 980 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 992 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: