ՌԵ-ն, որի ենթակայության տակ է գտնվում Հարավկովկասյան երկաթուղին, գործարկում է «արտասահմանյան երկաթուղային կրուիզ» Հայաստանում և Վրաստանում։ Ինչպես հաղորդվում է, «ՌԵ Տուր»-ի առաջին՝ «Կովկասի երկու սրտերը» անվանումով գնացքը Երևան-Թբիլիսի երթուղով շրջագայության կմեկնի հոկտեմբերի 30-ին։
Եռօրյա ճանապարհորդության արժեքը մեկ անձի համար կսկսվի 63 հազար ռուբլուց (մոտ 750 դոլար)։ Գիշերները զբոսաշրջիկները կանցկացնեն գնացքում, իսկ ցերեկային ժամերին դուրս կգան քաղաք՝ այցելելով տեսարժան վայրեր։
Շրջագայությունը կազմակերպվում է Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) մասնակցությամբ։ Քանի որ ՀԿԵ-ն «ՌԵ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է և կառավարում է Հայաստանի ամբողջ երկաթուղային համակարգը, Երևան-Թբիլիսի միջազգային երթուղիները սպասարկվում են հենց ՀԿԵ-ի շարժակազմով և լոկոմոտիվով։
«ՌԵ Տուրը» այս նախագծում հանդես է գալիս որպես հիմնական տուրօպերատոր և կրուիզի կազմակերպիչ։



