նորություններ 23 Սեպտեմբերի, 2026 • Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի Ազգային բանկը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, այն նպատակ ունի ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը։

«Հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսկան տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտներում:

Հուշագիրը ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար»:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝