Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականի մարտին կազմել է 27 մլն ԱՄՆ դոլար, ինչը 16,12%-ով պակաս է 2021 թվականի նույն ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային բանկի (ՎԱԲ) կողմից այսօր հրապարակված տվյալները։
Մոտ 14 տոկոս մասնաբաժնով Ռուսաստանը երկրորդ տեղում է՝ Վրաստան դրամական փոխանցումների ծավալով։ Առաջին հորիզոնականում Իտալիան է, որտեղից մարտ ամսին երկիր է մուտք գործել ավելի քան 37 մլն դոլար, ինչը 18,15%-ով ավելի է, քան 2021 թվականի մարտի ցուցանիշը։ Այս ցուցանիշով երրորդ տեղում ԱՄՆ-ն է։ Անցած ամիս այս երկրից Վրաստան է փոխանցվել 25,6 մլն դոլար, ինչը 6,28 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշը։
Անցած տարվա մարտի համեմատ նվազել են նաև Ադրբեջանից (4,7 մլն դոլար` 35,13%), Հայաստանից (1,01 մլն դոլար` 13,64%) և Թուրքիայից (8,4 մլն դոլար` 11,91%) դրամական փոխանցումների ծավալը:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի մարտին ամբողջ աշխարհից Վրաստան է փոխանցվել 24 միլիոն դոլար, ինչը 3,6 տոկոսով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։