Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 157 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 82 835 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 65 291 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 733 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 30 պացիենտ, իսկ առողջացել է 3 230 մարդ:

Կարանտինում է գտնվում 2 735 քաղաքացի, տանը բուժում է ստանում 5 658 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 315 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: