![](https://jnews.ge/am/wp-content/themes/jnews-2.3/images/animal.png)
Հայաստանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար:
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Արմեն Փամփուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Արմեն Փամբուխչյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին։