Ախալքալաքի գյուղերում մեկնարկել է «Կանանց տնտեսական զարգացման ծրագրի» 2-րդ փուլը։ Արդյունքում դրան կկարողանան մասնակցել Խուլգումո և Բուզավեթ գյուղերի կանայք։
«Կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համաձայն՝ Ախալքալաքի շրջանի ևս 2 գյուղերում սկսվել է մասնակիցների հավաքագրման 2-րդ փուլը։ Այս փուլում ընտրվել են Խուլգումո և Բուզավեթ գյուղերը։ Ծրագիրը նախատեսված է 18 տարեկան և բարձր կանանց զարգացման համար:
Այս ծրագրի շնորհիվ ստեղծվում են կանանց նախաձեռնող խմբեր, կանայք մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի, թրեյնինգների, սեմինարների։ Նրանց սովորեցնում են, թե ինչպես ճիշտ ներկայացնել բիզնես գաղափարները: Ծրագիրը տրամադրում է նաև փոքրիկ դրամաշնորհներ, որպեսզի ծրագրի մասնակիցները կարողանան սկսել իրենց սեփական բիզնեսը: Ծրագիրը գործում է արդեն 2 տարի Վաչիան և Կարտիկամ գյուղերում։ Այս գյուղերից բիզնես դրամաշնորհ է ստացել ավելի քան 40 կին։
Լրացուցիչ տեղեկությունների և ծրագրին մասնակցելու համար կարող եք զանգահարել ծրագրի համակարգողին հետևյալ հեռախոսահամարով՝ 555 025 000: