Քաղաքականություն 5 Ապրիլի, 2022 • Շալվա Պապուաշվիլին այսօր պաշտոնական այցով կայցելի Հայաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն։

Խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, երկրի նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նախատեսված է Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Հայոց կաթողիկոս-պատրիարք Գարեգին Երկրորդի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝