Հայաստանում մարտի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,444-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 21-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8608 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1673 է:

Ապաքինվել է ևս 64 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,757 է։ Փաստացի բուժվողների թիվը 2406 է։

Ընդհանուր առմամբ 2,964,598 թեստ է արվել, մեկ օրում` 2608: