նորություններ • • 27 Սեպտեմբերի, 2026 • Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից 6 տարի անց

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։ Հոդվածը azatutyun.am -ից։

Վեց տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա: Այն ավարտվեց 44 օր անց՝ հայկական կողմի ծանր պարտությամբ:

Վերջին պաշտոնական տվյալներով, պատերազմում հայկական կողմից զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Վեց տարի անց անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Շուշիի անկումից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները եռակողմ համաձայնագիր ստորագրեցին, որով հրադադար հաստատվեց: Բացի գրաված տարածքներից Ադրբեջանի վերահսկողությանն անցան նաև Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջանները, Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը:

9 կետանոց եռակողմ հայտարարության մի շարք կետեր, օրինակ, տարաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, թղթի վրա մնացին:

3 տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ևս մեկ լայնածավալ ռազմական հարձակմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչի հետևանքով ամբողջովին հայաթափվեց տարածաշրջանը, Բաքվի ուժերը գերեվարեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝