Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է ակտ, համաձայն որի 226 բանտարկյալների շնորհվելու է համաներում:
Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
«Համաներում շնորհված 154 դատապարտյալ այսօր կթողնեն քրեակատարողական հիմնարկները, իսկ 72-ի պատժաժամկետները կկրճատվեն: Համաներման հանձնաժողովը քննարկել է 1564 դատապարտյալի գործ հուլիսի 18-24-ին», – հայտարարել է Քորիձեն:
Նշենք նաև, որ ներում շնորհված անձանց շարքում կա` 11 կին և 3 անչափահաս:
Էդիտա Բադասյան