Վրաստանի ՆԳՆ Սպասարկման գործակալության տվյալներով՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում, «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, մոպեդներն ու թեթև կվադրոցիկլերն՝ օրենքով սահմանված կարգով, ենթակա են գրանցման։
2022 թվականի մարտի 28-ից AM կատեգորիայի տրանսպորտային միջոցների գրանցումը դառնում է պարտադիր։
Սպասարկման գործակալությունից հայտնում են, որ մինչև այս տարվա մարտի 28-ը կգործի մոպեդների և թեթև կվադրոցիկլերի մինչ այժմ գործող գրանցման պարզեցված ընթացակարգը։
Բացի Սպասարկման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներից, մինչև 2022 թվականի մարտի 28-ը AM կատեգորիայի ավտոմեքենաները կարող են զննել և/կամ նախնական գրանցման փաստաթղթեր ներկայացնել Պարբերական տեխնիկական զննման կենտրոնների (ՊՏԿ) միջոցով: