Այսօր Ուկրաինայում կգործարկվի 10 մարդասիրական միջանցք։ Տեղեկությունը հրապարակում է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Նրա խոսքով՝ Մարիուպոլի քաղաքացիները կտեղափոխվեն Զապոռոժյե։ Վերջին 24 ժամվա ընթացքում նույն երթուղով տարհանվել է մինչև 5000 մարդ։ Բերդյանսկ կբերվի նաև մարդասիրական բեռներ։

Բերվիցիի, Բոգդանովկայի, Բորոդյանկայի և Բուչայի քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են Բրովարի կամ Բելոգորոդկա, կկարողանան օգտվել Կիևի մարզում մարդասիրական միջանցքից։

Լուգանսկի մարզի բնակիչները կկարողանան օգտվել հումանիտար միջանցքից Լիսիչանսկից, Սևերոդոնեցկից, Ռուբեժնիից և Պոպասնոյից:

Ինչ վերաբերում է Խերսոնի շրջանին, այստեղ նախատեսվում է մարդասիրական օգնություն ցուցաբերել։