Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 58-ով՝ հասնելով 166 094-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 224-ով և հասել 154 932-ի: Իրականացվել է 779 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 637 544-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 047-ի, ևս 753 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 362 մարդ։