Հայաստանում փետրվարի 2-ին կատարվել է 9 595 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 388 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2 359 հիվանդ, մահվան 8 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 944 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 065 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 543 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 608 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 754 131 թեստավորում։