«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չմիանալը չպետք է դիտվի որպես զիջում Ռուսաստանին», – CNN-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ուկրաինայի կառավարության հայտարարությունը, թե երկիրը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, իրականության արտացոլումն է։
«Չեմ կարծում, որ դա զիջում է: Կարծում եմ՝ սա առաջին հերթին այն իրողության արտացոլումն է, որ նույնիսկ մինչ ռուսական ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Հատկապես երբ տեսան, որ Պուտինն ասում է, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց մտահոգությունը կենտրոնացած է ՆԱՏՕ մտնելու վրա, ինչը սխալ էր։ Դա սուտ էր»,- ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Պուտինը ցույց տվեց, որ Ուկրաինայում այս պատերազմը «Ուկրաինայի անկախ գոյության ժխտումն է»։ Բլինքենի խոսքով՝ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի, «որպեսզի Ուկրաինան ունենա իրեն պաշտպանելու միջոցներ»։