Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունից հայտնում են, որ մաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի(Պոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Գերատեսչության տարածած տեղեկության համաձայն՝ մերկասառույցի պատճառով արգելվում է կցասայլերով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների տեղաշարժն իրականացվում է առանց կանգառի, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով», – ասվում է ճանապարհային վարչության տարածած տեղեկատվության մեջ։