Ախալքալաքի բնակիչները արդեն երկրորդ օրն է ինչ մնացել են առանց խմելու ջրի: Ներկա պահիս, աշխատողները վերացնում են վթարը Բավրա գյուղի մոտ: Ջրամատակարարումը կվերականգնվի այսօր:
Երեկ Ախալքալաքում տեղի է ունեցել ջրատարի երկու վթար. մեկը Ծերեթելի և Լոմսաձե փողոցների խաչմերուկում ասֆալտապատման շինարարական աշխատանքների հետևանքով, մյուսը ` Բավրա գյուղի մոտակայքում, որտեղ պայթել էր փականը:
Ըստ Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդան Մոսոյանի, երեկ մինչ ուշ գիշեր աշխատակիցները աշխատում են վթարի վերացման վրա:
«Լոմսաձե և Ծերեթելի փողոցների խաչմերուկում մենք վերացրել ենք վթարը, ապա տեղի է ունեցել մյուսը: Մինչ գիշերվա ժամը 2-ը աշխատողները աշխատել են, այսօր շարունակում ենք աշխատել և օրվա ընթացքում ջրամատակարարումը կվերականգնվի », – ասաց Վարդան Մոսոյանը:
Ախալքալաքի բնակչության շրջանում տարածվել է տեղեկատվություն, որ քաղաքում երկու օր խմելու ջուր չի լինելու, սակայն Վարդան Մոսոյանը հերքեց դա, վստահեցնելով, որ ջրամատակարարումը կվերականգնվի այսօր: