Ախալցխա Նինոծմինդա միջազգային ճանապարհին, Հայաստանի հետ սահմանին, եղանակային պայմանների պատճառով սահմանափակումներ են։ Այս մասին հայտնում է ավտոճանապարհների վարչությունը։
Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի 1-կմ – 112 կմ հատվածում բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք, վատ տեսանելիություն) արգելվում է կցորդով, կիսակցորդով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ այլ մեքենաների համար այն ազատ է։
Ձյան առատ տեղումների պատճառով սահմանափակ է երթևեկությունը նաև Խաշուրի-Ախալցխա-Վալե միջազգային ավտոճանապարհի (51-կմ 96-կմ) հատվածում, արգելվում է կցորդով, կիսակցորդով 30 նստատեղից ավելի տարողությամբ մեքենաների տեղաշարժը, իսկ այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածն ազատ է։