Վերջին յոթ օրվա տվյալների համաձայն, որոնք հրապարակել է «New York Times» ամերիկյան հրատարակությունը, Վրաստանը 100 000 բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով առաջին տեղում է:
Վրաստանից հետո տարածվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում են Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան և Սերբիան:
Անցյալ շաբաթվա տվյալների համաձայն` Վրաստանի 100 000 բնակչին բաժին է ընկնում 2 807 վարակակիր, իսկ վերջին 7 օրվա ընթացքում վարակվածների միջին թվաքանակը կազմում է 3 579,1 մարդ:
Վրաստանը 100 000 բնակչի հաշվով մահացության ցուցանիշով աղյուսակում 13-րդն է:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին: Նոյեմբերի 24-ի դրությամբ երկրում հաստատված է կորոնավիրուսային վարակի 111 818 դեպք, որից բուժվել է 92 215 հիվանդ, մահացել՝ 1 051-ը: