ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին տասը օրվա ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 1,5 միլիոն մարդ։
Տեղեկությունը տարածում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին։
«Ավելի քան 1,5 միլիոն մարդ վերջին 10 օրվա ընթացքում փախել է Ուկրաինայից դեպի հարևան երկրներ, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող փախստականների ճգնաժամն է Եվրոպայում», – գրել է Ֆիլիպպո Գրանդին Twitter-ում:
Միևնույն ժամանակ, Լեհաստանի սահմանպահ ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Լեհաստան է տեղափոխվել Ուկրաինայի 922 հազար քաղաքացի։