Ձնեմաքրման աշխատանքների արդյունքում՝ Գուդաուրի-Կոբի հատվածում կցասայլերով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերականգնվել է։ Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածն այս պահին ազատ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավտոճանապարհային վարչությունից հայտնում են՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շարունակական ռեժիմով։ Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցներին թույլատրվում է երթևեկել միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Թրեյլերներին և կցորդներով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսներին թույլատրվում է միակողմանի երթևեկել թունելներով։