Վրաստանի Կառավարությունը որոշել է խզել չինական Sinogidro ընկերության հետ Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ճանապարհի 47 կիլոմետրանոց Խուլո-Զարզմի հատվածի կառուցման 95 միլիոնանոց պայմանագիրը։ Այս մասին գրում է newsgeorgia.ge-ն։
Նոր ճանապարհը պետք է կրճատի Սամցխե-Ջավախքից Աջարիա ճանապարհորդության ժամանակը և նաև նպաստի երկու զբոսաշրջային շրջանների՝ Բեշումիի և Գոդերձիի զարգացմանը:
«Պայմանագիրը խզվել է պարտավորությունները չկատարելու պատճառով»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։
Ճանապարհի կառուցման համար կհայտարարվի նոր մրցույթ, և սա կլինի արդեն երրորդ փորձը։
Չինական ընկերությունն արդեն երկրորդ կապալառուն է, որը չի կարողացել կատարել առաջադրանքը: Այս հատվածի առաջին կապալառուն իտալական Todini ընկերությունն էր, որի հետ 2018 թվականին 110 միլիոն լարիի պայմանագիր է կնքվել։ Ընկերությունը կատարել է իր պարտավորությունների միայն մի փոքր մասը և 2020 թվականի հոկտեմբերին նրան փոխարինել է Sinogidro-ն։
Չինական ընկերության հետ պայմանագրի արժեքը կազմել է 95 689 302 լարի, նախագծի տևողությունը սահմանվել է երկու տարի։
BM.ge բիզնես պորտալի տվյալներով, Վրաստանում Sinogidro-ն զբաղվել է նաև Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի մայրուղու (E-60 մայրուղի) հատվածներից մեկի շինարարական աշխատանքներով, Ռիկոտիի թունելներից մեկի վերականգնման աշխատանքներով (E-60, 143-րդ կմ), Թբիլիսի-Ռուսթավի ճանապարհների, Թբիլիսի-Կարմիր կամրջի (Ադրբեջանի հետ սահման), Քոբուլեթիում շրջանցիկ ճանապարհի կառուցմամբ, Չակվի-Մախինջաուրի ճանապարհի ընդլայնմամբ, Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու մի հատվածի կառուցմամբ։
Ավելին կարդացե՛ք newsgeorgia.ge կայքում