Վրաստանի կառավարությանը կից համակարգող խորհրդի որոշմամբ, բոլոր երկրների քաղաքացիները (նախկինում թույլատրված 67-ի փոխարեն) կարող են ժամանել Վրաստան, եթե…

. նրանք, ովքեր ունեն PCR թեստի բացասական արդյունք
. նրանք, ովքեր պատվաստված են կորոնավիրուսի դեմ

Ինչ վերաբերում է արտասահմանից ժամանող Վրաստանի քաղաքացիներին, ապա նրանք նույնպես պետք է PCR-թեստի բացասական պատասխան ներկայացնեն կամ պատվաստման մասին տեղեկանք, կամ ինքնամեկուսացման մեջ կմնան 5 օր (նախկինում սահմանված 8 օրվա փոխարեն)։ Ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ երկիր մտնող օտարերկրացիները ազատվում են երկրում գտնվելու երրորդ օրը PCR-թեստ հանձնելու պարտավորությունից: