Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 416 510-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 753-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 19 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 354 դեպք կա, այլ պատճառով՝ 1 593։
Ապաքինվել է ևս 2 075 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 394 155 է։ Փաստացի բուժվողների թիվը 12 408 է։
Ընդհանուր առմամբ 2 870 459 թեստ է արվել, մեկ օրում` 5 588։