Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 517 նոր դեպք։ ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, մեկ օրում կատարվել է 6631 թեստավորում, 1403 մարդ համարվում է առողջացած։
Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 26 դեպք: Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 8 923 կորոնավիրուսով հիվանդ։
Համավարակից ի վեր, տսռ պաշտոնական տվհալների, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337 552 դեպք, որոնցից 314020 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14 579 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 438 է: Ընդհանուր կատարվել է 2 348 877 թեստավորում: