Հուլիսի 22-ին Ախալքալաքում ոչ կառավարական կազմակերպություն «Դեմոկրատ¬Մեսխերի միության» (UDM) երիտասարդական խումբը անցկացրեց ֆոտոցուցահանդես նամականիշի միջազգային օրվա առթիվ:
Նամականիշի միջազգային օրը տարբեր երկրներում նշվում է տարբեր օր: Ախալքալաքում երիտասարդները փոքր ֆոտոցուցահանդեսի միջոցով ներկայացրեցին աշխարհում հայտնի նամականիշներ, որոնց օրիգինալ տարբերակները թանգարաններում է ցուցադրված։
Առանձին պաստառների վրա ներկայացված էին նամականիշերի նկարներ և ներքևում գրված էր դրանց նշանակությունն ու կարևորությունը։
Միջոցառման ավարտին մասնակիցները և կազմակերպիչները որոշեցին ընտրել հատուկ օր և այցելել Ախալքալքաի գավառագիտական թանգարան և ծանոթանալ այնտեղ ցուցադրված նամականիշերին։
Ջուլիետա Տոնականյան