Ախալքալաքի տեղական իշխանությունները 80 100 լարի են հատկացրել Ախալքալաքի, Աղմաշենեբելի փողոցի վրա գտնվող, ոստիկանության շենքի հարակից տարածքի բարեկարգման համար ։
Կբարեկարգվի մոտ 200 մետրանոց տարածք, ոստիկանական բաժանմունքի բակի ցանկապատի ետևում գտնվող հետիոտնային հատվածը՝ սկսած ավտոդպրոցի մուտքից մինչև ոստիկանության բաժանմունքի բակի մուտքը։ Տարածքն այժմ աղբի մեջ է և գտնվում է լքված վիճակում։
Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների բաժնի տեղեկատվությամբ, այնտեղ կլինի ասֆալտ, սիզամարգ, ինչպես նաև կտեղադրվեն մի քանի նստարաններ։
Քաղաքապետարանը բարեկարգում է տարածքը, որպեսզի ավտոդպրոցի մոտ հավաքված մարդիկ նստելու ու սպասելու տեղ ունենան։ Բարեկարգման նախագիծը պատրաստ է։