Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և պատվիրակության պաշտոնական այցը Թուրքիա, տեղի ունեցավ հուլիսի 19-ին: Մեկօրյա այցի շրջանակներում Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է վարչապետ Բինալի Յիլդիրիմին, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Կախրամանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հուլիսի 19-ին կայացավ վրաց-թուրքական ռազմավարական համագործակցության Խորհրդի առաջին հանդիպումը, որի վերջում կնքվեց Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև համագործակցության համաձայնագիր: Ըստ Վրաստանի վարչապետի ադմինիստրացիայի տեղեկատվության, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունները պայմանավորվել են բարձր մակարդակի ռազմավարական Խորհրդի ձևավորմանը: Փաստաթուղթն ստորագրել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և իր թուրք գործընկեր Բինալի Յիլդիրիմը Անկարայում:
«Գեորգի Կվիրիկաշվիլին կրկին իր աջակցությունն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը և թուրք ժողովրդին: Ըստ նրա, Վրաստանի համար կարևոր է Թուրքիայում կայունության պահպանումը և երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունների էլ ավելի ամրապնդումը», – ասվում է Վրաստանի կառավարության ադմինիստրացիայի հաղորդագրությունում:
Իր հերթին, Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և Վրաստանի կառավարության ղեկավարի այցը անվանել է, որպես քայլ հետագա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
«Երկու կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել ռազմավարական համագործակցության Խորհրդի առաջին հանդիպման կարևորությունը և հույս հայտնել, որ այս ձևաչափը կնպաստի ընդհանուր հետաքրքրության հարցերի քննարկմանը և խորացնելու քաղաքական երկխոսությունը», – նշվում է զեկույցում:
Ըստ հաղորդագրության, Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև նոր համաձայնագիրը` ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին, կնպաստի այլ երկրների ներդրողների ներդրումների իրականացմանը, ինչպես նաև կխթանի գործարար նախաձեռնությունները, համաձայնագրի մասնակից կողմերի տնտեսական զարգացմանը և տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
Նախագիծը «Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև շրջանակային համաձայնագիր երկաթուղային տրանսպորտի և ուղևորների երթևեկության մասին» ստորագրվել է երկաթուղով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների զարգացման համար: Ըստ տարածված տեղեկությունների, երկու երկրների կառավարությունները պայմանավորվել են համագործակցել աշխատանքի, սոցիալական պաշտպանության և աշխատանքի տեղավորման ոլորտում, գումարած ստորագրվել է համագործակցության հուշագիր` պատիժների կատարման ոլորտում, որը ստորագրել է Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլին:
Նշենք, որ Վրաստանի պատվիրակության կազմում են` Էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն, Առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն, Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան, Պրոբացիայի և պատիժների կատարման նախարար Կախա Կախիշվիլին, Մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն, Բնապահպանության նախարար Գիգլա Աղուլաշվիլին, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն:
Էդիտա Բադասյան