Այս պահի դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ մի փակ ճանապարհ չկա։ Գյուղական բոլոր ճանապարհներն անցանելի են։
Ինչպես տեղեկացանք քաղաքապետ Մելքոն Մակարյանից՝ դեռ փակ ճանապարհներ չկան։ Գյուղական ճանապարհները ևս անցանելի են։
Ինչ վերաբերում է միջպետական ճանապարհներին, ապա Լարսը անանցանելի է բեռնատարների համար, իսկ թեթև ավտոմեքենանաերի համար երթեկությունն ազատ է։
Բաց է նաև Ախալքալաք-Կարծախ և Նինոծմինդա-Բավրա միջպետական ճանապարհները, ներկա դրությամբ փակ է Փարվանայի լեռնանցքը՝ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
Հարկ է նշել, որ առավոտվանից Ախալքալաքում առատ ձյուն է տեղում: