Իտալիայում դրսում դիմակ կրելը այլևս պարտադիր չէ: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է երկրի կառավարությունը՝ համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին։
Իտալիայի առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ փետրվարի 11-ից մարտի 31-ը դիմակ կրելը պարտադիր կլինի միայն մարդաշատ վայրերում և փակ տարածքներում։
Իտալիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 101 864 նոր դեպք, մահացել է 415 մարդ: Երկրի հիվանդանոցներում այս պահին բուժվում է 18 675 հիվանդ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իսպանիայում նույնպես չեղարկվել է դրսում դիմակ կրելու պարտավորությունը: Երկրում, ինչպես և Իտալիայում, կորոնավոիրուսի հետ կապված միջոցառումները թեթևացվել են, քանի որ հիվանդանոցներում դիմելիությունը նվազել է: Երկրի ողջ տարածքում դիմակ կրելը դեռևս պարտադիր է փակ տարածքներում: