Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան բացատրել է, թե ինչ սկզբունքով է հնարավոր կրճատել մեկուսացման ժամկետները Վրաստանում։ Քննարկումներում դիտարկվում են տարբեր մոդելներ, որոնք կիրառվում են տարբեր երկրներում: Քննարկվում է հինգերորդ օրը կարանտինից դուրս գալու հնարավորությունը՝ բացասական թեստով, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվում այն մասնագիտություններին, որոնցում աշխատողների ֆիզիկական ներկայությունը շատ կարևոր է։
«Դեռևս ասիմպտոմատիկ անձանց մեկուսացման ժամկետն ութ օր է, սակայն այս շաբաթվա ընթացքում մասնագետների հետ կքննարկենք լրացուցիչ հարցերը։ Այլ երկրներում փորձ կա, օրինակ՝ այն պայմանով, որ հինգերորդ օրը թեստ կկատարվի, և եթե պատասխանը բացասական լինի, անձը կկարողանա շարունակել բնականոն գործնական ակտիվությունը, իհարկե՝ կրելով բժշկական դիմակ։ Այս մոդելները գործում են տարբեր երկրներում։
Ավելի մեծ ուշադրություն է դարձվում այն մասնագիտություններին, որոնց համար ծանրաբեռնվածությունը, աշխատավայր ժամանակին վերադարձը կարևոր է, հատկապես՝ Covid-ի ծրագրին մասնակցող բուժանձնակազմի համար։ Այսպիսով, այս շաբաթ կլինի լրացուցիչ քննարկում այս հարցի շուրջ, և եթե փորձագետները աջակցեն միջազգային պրակտիկայի համաձայն մեկուսացման շրջանի կրճատմանը: Մենք անպայման այս մասին հայտարարություն կանենք»,- ասել է Թամար Գաբունիան։