Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 394 074-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 486-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 102 դեպք կա, այլ պատճառով՝ 1 556։

Ապաքինվել է ևս 3 180 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 356 165 է։ Փաստացի բուժվողների թիվը 28 251 է։

Ընդհանուր առմամբ 2 790 095 թեստ է արվել, մեկ օրում` 6 807։