Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 467-ով և դարձել 389 957: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 681 մարդ (+180), կատարվել է 2 778 485 թեստավորում (+6 640), առողջացել են վարակվածներից 350 636-ը (+2 280): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5-ով և դարձել 8086։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել է 1 554։

Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։