Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 370 922-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3 127-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8056 դեպք կա, այլ պատճառով՝ 1 537։
Ապաքինվել է ևս 74 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 336 079 է։ Փաստացի բուժվողների թիվը 25 250 է։
Ընդհանուր առմամբ 2 734 878 թեստ է արվել, մեկ օրում` 7 890: