Եվրոպական միությունը (ԵՄ) բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ քննարկելու Անդրադրիատիկ գազատարով (TAP) դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, այս շաբաթ Եվրահանձնակատար Կադրի Սիմսոնն այց կկատարի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի հետ։

«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կնվիրվեն Ադրբեջանի դերին՝ Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացման գործում: Դա ներառում է Անդրադրիատիկ գազատարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ TAP-ի հզորությունը ներկայումս կազմում է տարեկան մոտ 10 միլիարդ խորանարդ մետր, ԵՄ-ումհանդիսանում է [Ադրբեջանը] կայուն և հուսալի մատակարար», – ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ չցանկանալով բարձրաձայնել իր անունը, մեջբերում է հրատարակությունը:

Եվրոպացի դիվանագետները գազի այլընտրանքային մատակարարներ են փնտրում, քանի որ Ռուսաստանը կրճատում է մատակարարումները և շարունակում է զորքեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմաններին:

Պատժամիջոցների փաթեթը ՌԴ հնարավոր ներխուժման դեպքում կներառի «Հյուսիսային հոսք 2» նախագծի արգելափակումը, հինգշաբթի նախազգուշացրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։ Բացի այդ, Բրյուսելը մտավախություն ունի, որ Մոսկվան ինքն էլ էլ ավելի կկրճատի արտահանումը, որն առանց այդ էլ կոլապսի մեջ է։

Չնայած ջեռուցման շրջանի պիկին՝ հունվարի առաջին կեսին «Գազպրոմը» արտաքին շուկա է արտահանել ընդամենը 5,4 մլրդ. խ/մ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 41%-ով։

Եվրամիություն մատակարարումները հոկտեմբերի համեմատ նվազել են մեկ երրորդով, իսկ անցած ամառվա համեմատ՝ 43%-ով, գնահատում է «Saxo Bank»-ը։ Եվրոպան ռուսական գազը փոխարինում է հեղուկ գազով, որի ներմուծումը հասել է 2 տարվա առավելագույնին (օրական 300 մլն. խմ) և գրեթե 6 անգամ գերազանցել է «Գազպրոմի» մատակարարումները։

Ըստ «Bloomberg»-ի՝ ԱՄՆ վարչակազմը հավաքում է գազի խոշոր մատակարարների կոալիցիա, որը ճգնաժամային սցենարի դեպքում կկարողանար փոխհատուցել եվրոպական երկրներին «Գազպրոմ»-ից դուրս մղելու հնարավոր ձախողումը՝ ռազմական գործողությունների մեկնարկով և պատժամիջոցների կիրարկմամբ:

ԱՄՆ պաշտոնյաները բանակցություններ են վարում Քաթարի հետ՝ աշխարհի խոշորագույն հեղուկ բնական գազ արտադրող պետության հետ, որպեսզի գազի դեֆիցիտի դեպքում եվրոպացիներին ապահովեն «անվտանգության բարձիկով»: Մտքերի փոխանակման նպատակով անդրկուլիսյան հանդիպումների արդյունքը կարող է լինել Քաթարի էմիր Ահմադ բեն Ալի Ալ Թանիի այցն ԱՄՆ։ Այն կարող է տեղի ունենալ մինչև հունվարի վերջ։

Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտը բանակցություններ է վարում հեղուկ գազ արտադրող ամերիկական ընկերությունների հետ: Այս մասին Reuters-ին հաղորդել է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան:

«ԱՄՆ-ը խոստացել է Եվրոպային դժվարության պահին մենակ չթողնել, եթե հակամարտության կամ պատժամիջոցների պատճառով էներգակիրների դեֆիցիտ առաջանա», – հաղորդում է աղբյուրը:

Աղբյուրը՝ bizzone.info