Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով 8 951 քաղաքացի է պատվաստվել։ Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1 883 413 քաղաքացի, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։
Առաջին դեղաչափը ստացել է 1 032 249 քաղաքացի, երկրորդը՝ 842 213:
Հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։