Այն անձը, ով չի թեստավորվել, բայց ունեցել է ախտանիշներ և շփվել է ընտանեկան բժշկի հետ, կարտացոլվի կանաչ անձնագրի կամ ճանապարհորդության բազայում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։
Հարցին՝ եթե ասիմպտոմատիկ անձին թեստ չանեն, արդյո՞ք նա կարտացոլվի տվյալների բազայում, Գամղրելիձեն պատասխանել է. «Նախարարությունը տվել է համապատասխան նորմատիվ ակտ: Եթե մարդը չի հետազոտվել, բայց ունեցել է ախտանշաններ, և նա դիմել է 112, կապ է ունեցել ընտանեկան բժշկի հետ, ընտանեկան բժիշկը որոշակի ժամանակահատվածում հսկել է, նա արտացոլված կլինի կանաչ անձնագրի կամ ճանապարհորդության տվյալների բազայում»: