Այսօր՝ հունվարի 22-ին, Սամեբա գյուղից 25 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 2:46-ին: Հիպոկենտրոնը գտնվել է 25 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Դրան հաջորդել է մեկ հետցնցում՝ 11 րոպե տարբերությամբ, որի ուժգնությունը կազմել է 3 բալ։
Նույն գոտում առավոտյան ժամը 04:46-ին ևս տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս անգամ նրա հիպոկենտրոնը գտնվել է ընդամենը երկու կիլոմետր խորության վրա։
Վերջին ժամանակներս Սամեբայի մոտ տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 16-ին։ Նրա ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։
Ջավախեթիի լեռնաշղթան հրաբխային ծագում ունի, և դրա տակ տեղի ունեցող տեկտոնական պրոցեսներն առաջացնում են ընդերքի դեֆորմացիա, ինչը ենթադրում է էներգիայի արտազատում փոքր մասերում: