«Փլանգիս դետեքտորի» ոչ կառավարական կազմակերպությունը խորհրդարանից տեղեկատվություն է հայցել՝ 2021 թվականին Վրաստանի խորհրդարանի պատգամավորների լիագումար նիստերում ելույթների քանակի մասին։ Կազմակերպության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ջավախքի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբաթ Կյուրեղյանը 2021 թվականի ընթացքում ոչ մի անգամ չեն միացրել իրենց խոսափողը և նիստերին ելույթ չեն ունեցել։
«Փլանգիս դետեքտորի» կազմակերպությունը նյութ է հրապարակել «Խորհրդարանում «Վրացական երազանքը» 13 միլիոնատեր պատգամավոր ուni, և 2021 թվականին նրանցից 4-ը գոնե մեկ անգամ չեն միացրել իրենց խոսափողը»։ Նյութում ասվում է, որ 2021 թվականին խորհրդարանում կայացել է 62 լիագումար նիստ։ Խորհրդարանը երեք ընթերցմամբ ընդունել է 338 օրենք, առաջին ընթերցմամբ քննարկվել է 63, իսկ երկրորդում՝ 8 օրինագիծ։
Թեև, չնայած քննարկվող հարցերի բազմազանությանը և քանակին, տվյալները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության պատգամավորների 45%-ն իր կարծիքն արտահայտել է 10 անգամից պակաս, այդ թվում՝ 12%-ը ոչ մի անգամ չի արտահայտվել։ Վերջիններիս թվում են հայտնվել նաև Ախալքալաքից և Նինոծմինդայից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը և Նինոծմինդայից «Երազանքի» կուսակցական ցուցակով խորհրդարան մտած պատգամավոր Սումբաթ Կյուրեղյանը։
Կազմակերպությունը դիտարկել է նաև խորհրդարանի բյուջեն և հրապարակել, թե որքան ֆիքսված աշխատավարձեր ունեն պատգամավորները։ Այսպիսով, պատգամավորի աշխատավարձը կազմում է 4 624 լարիից մինչև 6 740 լարի՝ կախված խորհրդարանի անդամի զբաղեցրած պաշտոնից։
Խորհրդարանի անդամների աշխատավարձերն ըստ պաշտոնների.
Խորհրդարանի նախագահ՝ 6 740 լարի,
Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ՝ 6 400 լարի,
Խորհրդարանի փոխնախագահ՝ 6 340 լարի,
Հանձնաժողովի նախագահ, խմբակցության նախագահ՝ 5 540 լարի,
Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Խմբակցության նախագահի առաջին տեղակալ՝ 4 800 լարի,
Հանձնաժողովի նախագահի տեղակալ, խմբակցության փոխնախագահ՝ 4 740 լարի,
Պատգամավոր, ով պաշտոնատար անձ չէ՝ 4 624 լարի։
Ամբողջ նյութը վրացերենով կարող եք կարդալ այստեղ: