Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում արդեն 11 տարի է լեռնադահուկավազքի կենտրոն է գործում։ Այս սեզոնին լեռնադահուկավազքի սիրահարները շրջանի տարբեր գյուղերից այցելում են կենտրոն և իրենց ակտիվ հանգիստն ացկացնում այստեղ:

Aragva

Լեռնաահուկավազքի կենտրոնն անցած ձմռանը չէր գործում կորոնավարակի պատճառով:

dahuk khaghcogh

Մեկամյա դադարից հետո, հունվարի կենտրոնը վերաբացվել է։

«Այս տարի ձյունը տեղալուն պես, հունվարի 8-ից բացվեցինք,  մարդիկ գալիս են, այսօր մի քանի հոգի եկան, թրջվեցին, գնացին։ Հարակից գյուղերից, ամեն տեղից գալիս են, այսօր Կորխ և Թոթխամ գյուղերից էին եկել, երեկ Ախալքալաքից և Դիլիսկայից։ Մարզիչ ունենք, որը յուրաքանչյուրին սովորեցնում է, որից հետո մարդիկ ինքնուրույն են  խաղում»,- ասում է Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնի պատասխանատու Սպիրիդոն Հունանյանը։

dahukordner

Աշխատանքային օրերին դահուկավազքի կենտրոնը բաց է ժամը 13։00-ից մինչև 16։30-ն, քանի որ հիմնական սահողները դպրոցի սաներ են, և գալիս են դասերից հետո, իսկ շաբաթ-կիրակի օրը բաց է՝ 12։00-ից մինչև 17։00-ն։

Կենտրոնը ունի հագուստի խնդիր, ինչպես ասում է կենտրոնի պատասխանատուն՝ 11 տարվա ընթացքում հագուստը չի թարմացվել։

dahuk khaghcogh

«Դիմել ենք, ասում են, եթե գումար լինի կտանք, բայց 11 տարի է դեռ չկա այդ գումարը։ Երեխաները շատ զգույշ են օգտագործում, լինում է ընկնում են, կամ ծառերին են դիպչում, ճղվում է, տանում են տուն մայրիկները կարում են։ Դահուկներից էլ կան, որ ջարդված են,  կոշիկի կարքի էլ կա, փոքրերը շատ են, մեծի կարիք ունենք»,- ասում է Սպիրիդոն Հունանյանը։

dahuk
Կենտրոնի մարզիչ Մերուժան Քուրդողլյանն ասում է, որ եթե չվախենան, ապա շատ շուտ կսովորեն սահել, այս սպորտաձևը այդքան էլ բարդ չէ։

«Գալիս են, սովորեցնում եմ, ընթացքում սովորում են, կան, որ շուտ են սովորում, կան՝ ուշ, բայց վերջ ի վերջո բոլորն էլ սովորում են», – ասում է նա։

aragva tnak

Մարզիչը նշում է, որ յուրաքանչյուր տարիքային խմբի հաճախորդներ ունեն։ Ամենափոքրը 7 տարեկան  աղջիկ է։

Բնության գեղեցկությունը և սպորտաձևի ձգողությունը թույլ չի տալիս մարզասերներին զգալ ցուրտը։ Երեխաները մեծ հաճույքով են սահում, և կատարում մարզիչի ամեն մի հրահանգ, ավելի արագ և սահուն սահելու համար։

bnutyun