Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանն արտահանել է 173 տոննա մեղր՝ 657 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։
Գերատեսչության տվյալներով՝ արտահանման արժողությունը 436 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին, իսկ արտահանման ծավալը՝ 696 տոկոսով։
Արտահանվող մեղրի 80%-ից ավելին արտահանվում է եվրոպական երկրներ։ Վրացական մեղրը նվաճել է եվրոպական շուկան 2016 թվականի դեկտեմբերից, երբ Եվրահանձնաժողովը դրական գնահատեց Վրաստանի պետական վերահսկողական համակարգը և թույլ տվեց այս ապրանքը ներկրել։ Մինչև ԵՄ ուղարկվելը Վրաստանում մեղրը տարբեր չափանիշներով խիստ հսկողության է ենթարկվում։
Այս պահին վրացական մեղրն արտահանվում է ԵՄ, ԱՄՆ, Չինաստան և այլ երկրներ։
2020 թվականին Վրաստանից արտահանվել է 21,7 տոննա մեղր, ինչը 15,3 տոննայով (3,4 անգամ) ավելի է 2019 թվականի համեմատ։
Վրացական մեղրը, համեմատած չինականի և արգենտինականի հետ, որի արժեքը երկու դոլար է, բավականին թանկ է։ Այն առանձնանում է իր համային որակներով, էկոլոգիական մաքրությամբ, և դրա մասին քաջատեղյակ են արտասահմանցի մասնագետները։
Վրաստանում տեղական մեղրի մեկ կիլոգրամի մանրածախ գինը 20 լարի է։ Հանդիպում է միածաղիկ մեղր, ալպյան գոտու մեղր, որը թանկարժեք մթերք է հանդիսանում։