Այսօր՝ հունվարի 18-ին, պատվաստումը խրախուսող վիճակախաղում շահել են Ջավախքում պատվաստված երկու անձինք։ 100-ական լարի շահել են Ախալքալաքում Սինովակով պատվաստված Ն.Լ.-ն, Նինոծմինդայում Ֆայզերով պատվաստված Ա.Ս.-ն, սակայն ջավախքցի հաղթողներն ասում են, որ այս մրցանակը ստանալու համար իրենք պետք է ավելի շատ ծախսեն Թբիլիսի հասնելու համար, քանի որ դրամական պարգևը հնարավոր չէ տեղում ստանալ։

Հաղթողները ավտոմատ կերպով որոշվում են ծրագրի կողմից համընդհանուր տվյալների բազայից՝ պատահականության սկզբունքով:

Վիճակահանությունն անցկացվում է ամեն օր, ամեն շաբաթ և եզրափակիչ վիճակախաղը։ Ամենօրյա խաղարկությունում կխաղարկվեն 100-ից 500 լարի մրցանակային գումարներ։ Ինչ վերաբերում է շաբաթական խաղարկությանը, ապա խաղարկվում է 1000-ից 10 000 լարի գումար։ Վերջնական վիճակահանությունը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, որի մրցանակային ֆոնդը կազմել էր 100 000 լարի։

Վիճակախաղի մրցանակային ֆոնդը կազմում է մինչև երեք միլիոն լարի։ Վիճակախաղն անցկացվում է 2021 թվականի սեպտեմբերի 14-ից։

Վիճակախաղի հաղթողների հետ կապ են հաստատում նշված հեռախոսահամարով, բացի այդ, քաղաքացիները կարող են իրենց շահումների մասին տեղեկատվություն ստանալ www.stopcov.lotto.ge կայքում, իսկ վիճակախաղի համար գումարը կհատկացվի բյուջեից։ Այնուամենայնիվ, սեփական շահումը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ազգային վիճակախաղի սպասարկման կենտրոններին, որոնք գտնվում են Թբիլիսիում, Բաթումում, Փոթիում, Քութայիսիում, Ռուսթավիում, Թելավիում: